Փետրվարի 12-16

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.

ա/ Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը
բ/ Տիգրան Մեծի տերության ստեղծումը /բանավոր, էջ 91-97/

1․ Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի՝ Ք․ա․ 92-87թթ․ նվաճումների ժամանակագրությունը։

  • Ք․ ա․ 94 թ․-ին Տիգրանը նվաճում է Ծոփքը և միացնում Մեծ Հայքին։ Ծոփքի թաքավորը սպանվում է։
  • Ք․ ա 94 թ․-ին Տիգրանը պայմանագիր է կնքում Միհրդատ Պոնտացու հետ, որը Պոնտոսի թագավորն էր։ Այդ ժամանակ Փոքր Հայքը Պոնտոսի թագավորության մաս էր կազմում, ուստի Փոքր Հայքին տիրանալու համար Տիգևանին աանհրաժեշտ էր պայմանավորվել Միհրդատի հետ։ Պայմանագիրը ամրապնդելու համար Տիգրանը ամուսնանում է Միհրդատի դստեր՝ Կլեոպատրայի հետ։
  • Ք․ ա․ 93 թ․-ին Հայկական զորքերը ներխուժում են Կապադովկիա։ Այնուհետև Հռոմը բանակ է ուղարկում և Հյակական զորքերը ստիպված են լինում հեռանալ Կապադովկիայից, սակայն հեռանում են տանելով իրենց հետ հսկայան ավար և գերիներ։
  • Երբ մահանում է Պարթևստանի թագավոր Միհրդատ II-ը, Պարթևաստանում իշխանությունը թուլանում է։ Օգտվելով առիթից՝ Տիգրանը Մեծը արշավում է Պարթևստանի վրա և վերադարջնում «70 հովիտները»։
  • Այնուհետև Հայկական զորքերը մտնում են Պարթևստանին ենթակա Ատրպատական թագավորություն և գրավում են այն։
  • Հայկական զորքերը պաշարում են պարթևական թագավորների ամառային նստավայրը՝ Էկբատանը։ Ստիպված Պարթևական թագավոր Գոդերձ II-ը հաշտություն է խնրդում Տիգրանից և հրաժարվում Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից հօգուտ Հայաստանի։
  • Պարթևաց արքան հրաժարվում է «Արքայից-արքա» տիտղոսից։ Այդուհետև այդ տիտղոսը կրելու է Տիգրանն ու նրա հաջորդները, ինչը նշանակում է Հայոց Թագավորության գերիշխանությունը Պարթևաստանի վրա։
  • Հայոց զորքերը գրավում են Հյուսիսային Միջագետքի երկրները մեկը մյուսի հետևից՝ Կորդուքը, Արդիաբենեն, Միգդոնիան, Օսրոենեն։ Այսպիսով Հայոց Թագավորությունը ընդլայնվում է մինչը Սելևկյան թագավորության սահմանները։
  • Ք․ ա․ 84 թ․-ին Տիգարնին հրավիրում են դառնալու Սելևկյան թագավորության արքա, որտեղ նա իշխում է խաղաղությամբ 20 տարի։
  • Տիգրան Մեծը գրավում է Կոմմագենեն, Կիլիյան, Փյունիկիան
  • Ք․ ա․ 71 թ․-ին Միջերկրականի Ծովափնյա քաղաքներից վերջինը հանձնվում է Տիգրանին՝ Պտղոմայիսը։
  • Այսպիսով Տիգրան Մեծի թագավորության սահմանները հասնում են մինչև Եգիպտոս։

2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին

Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու:

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։

Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.

  • Հայկական աշխարհակալության սահմանները

Ք.ա. 95-70թթ. ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։ Նրա տերության սահմանները ձգվում էին Եգիպտոսից և Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական Օվկիանոս։ Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան Մեծ Հայքի թագավորությունը։

  • Տիգրան մեծի հիմնած բնակավայրերը

Ք.ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում։ Հիմնվեց նոր մայրաքաղաքը ՝ Տիգրանակերտը, որը և՛ հայոց հողում էր և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։

  • Տիգրան մեծը ժամանակակիցների գնահատմամբ /բանավոր, էջ 104-106/

Տիգրան Մեծը չափազանց բարձր գնահատականի էր արժանացել իր ժամանակակիցների կողմից։ Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը ՝ Կիկերոնը Սենատում արտասանած իր ճառերում Տիգրան Մեծին անվանել է վեհագույն և դա Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականներից էր։ Հռոմեացի պատմիչ Պատերկուլոսը Տիգրան Մեծին կոչել է «Իր ժամանակի հզորագույն թագավոր» և «թագավորներից մեծագույնը»։ Նրան նաև մեծարում էին ՝ կոչելով «Աստված»։

Առաջադրանք.

1․ Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի՝ Ք․ա․ 92-87թթ․ նվաճումների ժամանակագրությունը։

  • Ք․ ա․ 94 թ․-ին Տիգրանը նվաճում է Ծոփքը և միացնում Մեծ Հայքին։ Ծոփքի թաքավորը սպանվում է։
  • Ք․ ա 94 թ․-ին Տիգրանը պայմանագիր է կնքում Միհրդատ Պոնտացու հետ, որը Պոնտոսի թագավորն էր։ Այդ ժամանակ Փոքր Հայքը Պոնտոսի թագավորության մաս էր կազմում, ուստի Փոքր Հայքին տիրանալու համար Տիգևանին աանհրաժեշտ էր պայմանավորվել Միհրդատի հետ։ Պայմանագիրը ամրապնդելու համար Տիգրանը ամուսնանում է Միհրդատի դստեր՝ Կլեոպատրայի հետ։
  • Ք․ ա․ 93 թ․-ին Հայկական զորքերը ներխուժում են Կապադովկիա։ Այնուհետև Հռոմը բանակ է ուղարկում և Հյակական զորքերը ստիպված են լինում հեռանալ Կապադովկիայից, սակայն հեռանում են տանելով իրենց հետ հսկայան ավար և գերիներ։
  • Երբ մահանում է Պարթևստանի թագավոր Միհրդատ II-ը, Պարթևաստանում իշխանությունը թուլանում է։ Օգտվելով առիթից՝ Տիգրանը Մեծը արշավում է Պարթևստանի վրա և վերադարջնում «70 հովիտները»։
  • Այնուհետև Հայկական զորքերը մտնում են Պարթևստանին ենթակա Ատրպատական թագավորություն և գրավում են այն։
  • Հայկական զորքերը պաշարում են պարթևական թագավորների ամառային նստավայրը՝ Էկբատանը։ Ստիպված Պարթևական թագավոր Գոդերձ II-ը հաշտություն է խնրդում Տիգրանից և հրաժարվում Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից հօգուտ Հայաստանի։
  • Պարթևաց արքան հրաժարվում է «Արքայից-արքա» տիտղոսից։ Այդուհետև այդ տիտղոսը կրելու է Տիգրանն ու նրա հաջորդները, ինչը նշանակում է Հայոց Թագավորության գերիշխանությունը Պարթևաստանի վրա։
  • Հայոց զորքերը գրավում են Հյուսիսային Միջագետքի երկրները մեկը մյուսի հետևից՝ Կորդուքը, Արդիաբենեն, Միգդոնիան, Օսրոենեն։ Այսպիսով Հայոց Թագավորությունը ընդլայնվում է մինչը Սելևկյան թագավորության սահմանները։
  • Ք․ ա․ 84 թ․-ին Տիգարնին հրավիրում են դառնալու Սելևկյան թագավորության արքա, որտեղ նա իշխում է խաղաղությամբ 20 տարի։
  • Տիգրան Մեծը գրավում է Կոմմագենեն, Կիլիյան, Փյունիկիան
  • Ք․ ա․ 71 թ․-ին Միջերկրականի Ծովափնյա քաղաքներից վերջինը հանձնվում է Տիգրանին՝ Պտղոմայիսը։
  • Այսպիսով Տիգրան Մեծի թագավորության սահմանները հասնում են մինչև Եգիպտոս։


2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին:

Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու:
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։

3. Նկարագրե՛ք  Տիգրան Մեծի տերության սահմանները /բլոգային աշխատանք/.

Տիգրան Մեծի Հայոց տերությունը կազմում էր շուրջ 1 մլն կմ2։ Իսկ նրա քաղաքական գերիշխանության ու ազդեցության ներքո գտնվող ամբողջ տարածքը կազմում էր շուրջ 3 մլն կմ2:
Մեծ Հայքը տարածվում էր Եգիպտոսից ու Կարմիր ծովից մինչև Կովկասյան լեռներ, Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։ Դա բազմազգ պետություն էր, այնտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Այդ հսկա պետությունը հելլենիստական պետություն էր։ Ք․ ա․ 70-ականների ընթացքում Տիգրան II-ը կառուցում է նոր մայրաքաղաք՝ Տիգրանակերտ։ Այն գտնվում էր Աղձնիք նահանգում, Տիգրիս գետի ափին։ Այն րջապատված է եղել 25 մ բարջրությամբ պարիսպներով, եղել է մեծ ու շքեղ։ Թագավորական պալատը ակռուցվել է քաղաքից դուրս, ունեցել է պարտեզներ, որսատեղիներ։ Բացի մայրաքաղաքից Տիգրանակերտ անունով այլ քաղաքներ են հիմնադրվել, այդ թվում՝ Արցախում։
Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդհունում էին շատ թագավորություններ՝ Պարթևաստանը, Հրեաստանը Անդրկասպյան սկյութներն ու Պարից ծոցի ափերի բնակվող Արաբական ցեղերը։

Բարդ նախադասությունների տեսակները

Նախադաս դերբայական դարձված

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորեցին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծվեց, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր, թե մի նախշուն
գորգ ծածկել էր պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևաց մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից երևաց մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ առկայծվեցին թանձրացող խավարում, ապա անհետացան։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողված էր
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի
մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

Ոսպնյակներ

1.Որոշեք ցրող ոսպնյակի օպտիկական ուժը, եթե նրա կեղծ կիզակետը գտնվում է ոսպնյակից 200 սմ հեռավորության վրա:  

Picture42.png

D=1/F

1/200=1/2=0,5

2. Ոսպնյակի օպտիկական ուժը 2 դպտր է: Ինչպիսի՞ ոսպնյակ է այն՝ հավաքող, թե՞ ցրող: Որքա՞ն է նրա կիզակետային հեռավորությունը:

Պատ.՝ հավաքող։

Կիզակետային հեռավորությունը= F=1×D=2

3.Ինչպիսի՞ն է ապակե երկգոգավոր ոսպնյակը:

 ցրող

իրական

կեղծ

հավաքող

4.Ինչպե՞ս է կոչվում այն կետը, որում ոսպնյակում բեկվելուց հետո հավաքվում են հավաքող ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները: 

Պատ.՝ Գլխավոր կիզակետ։


5. Առարկայի բարձրությունը 70 սմ է, իսկ նրա պատկերի բարձրությունը 52 սմ:
Որքա՞ն է ոսպնյակի գծային խոշորացումը:

Г=H/h=70/52=1,3

6.Որքա՞ն է 0.8 մետր բարձրությամբ առարկայի պատկերի բարձրությունը, եթե ոսպնյակի գծային խոշորացումը 2.5 է: Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

3-20130814-114443.jpg

H=Г*h=0,8*2,5=2

7.Առարկայի բարձրությունը 75 սմ է, իսկ նրա պատկերի բարձրությունը 56 սմ: Որքա՞ն էոսպնյակի գծային խոշորացումը:

Γ = 56/75

8. Որքա՞ն է 1,1 մետր բարձրությամբ առարկայի պատկերի բարձրությունը, եթե ոսպնյակիգծային խոշորացումը 3,5 է: Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

h = H/Γ = 1,1/3,5

3-20130814-114443.jpg

9.Առարկայի պատկերի բարձրությունը ցրող ոսպնյակում 53 սմ է, իսկ ոսպնյակի գծային խոշորացումը 0,6: Որքա՞ն է այդ առարկայի բարձրությունը:

H = Γh = 0,6 · 53սմ = 31,8 սմ

Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում.

Փետրվարի 5-9
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում.

ա/ Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
բ/ Երվանդ 1-ին Սակավակյաց
գ/ Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 65-68, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
ա/ Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին
բ/ Արտաշես 1-ինի բարենորոգումները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 82-90, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները:

Երվանդ Սակավակյացի թագավորւթյան սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիսարևմուտքում սև ծով, արևելքում Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային միջագետք:


2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը:

Արտաշես 1-ինի գլխավոր խնդիրներից էր ետ բերել Մեծ Հայքից անջատված տարածքները:Նա վերագրավեց Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից մի փոքր ուշ Սելևկյան տերությունից և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները:Արտաշես 1-ինը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծ մասը:Իսկ Ծոփքի թագավոր Զարեհի մահվանից հետո Արտաշեսը փորձում է գրավել նաև Ծոփքի թագավորությունը, սակայն նրան դա չի հաջողվում նրա թոռ Տիգրան II Մեծը իրականացնում է այդ ծրագիրը:


3. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը /բլոգային աշխատանք/.

Արտաշես 1-ինը բանակը բաժանում է չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի:Մեծ Հայքի տարածքը բաժանեց 120 գավառների և կարգավորեց երկրի կառավարման համակարգը:Իր օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը:Ինչպես Խորենացին էր ասում՝ Արտաշեսի օրոք անմշակ հող չէր մնացել:Հողային բարեփոխման հետ են կապվում նաև սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ արձանագրություններ:Արտաշեսն ամրապնդում է թագավորական նախնիների պաշտամունքը:Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, գետերի և լճերի վրա հաստատեց նավարկություն և իրականացրեց շատ այլ բարենորոգումներ:Նաև կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ տարբեր շինություններ:Այդ ամենի նշանակությունը այն է, որ Արտաշես 1-ինը իր այս մեծագործությունների համար փառաբանվել է ժողովրդավարական երգերում, նրան մեծարել են Մեծ, Աշխարհակալ և Բարեպաշտ պատվանուններով:Նրան են նվիրված <<Արտաշես և Սաթենիկ>> <<Արտաշես և Արտավազդ>> և <<Երվանդ և Արտաշես>> ասքերը:Ըստ Մովսես Խորենացու Արտաշեսի հողարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

Հայկական լեռնաշխարհ

Հունվարի 29-փետրվարի 2․նախաքննական պատրաստություն․
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.
ա/ Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները
բ/ Գետերն ու լճերը
գ/ Վարչական բաժանումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 7-17, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը.
ա/ Արգիշտի 1-ին
բ/ Սարդուրի 2-րդ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 53-56, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Բլոգում ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները:

Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան և այն ընդգրկում է ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Հայկական լեռնաշխարհը համարվում է հայերի հայրենիքը։ Հայրենիքը սրբացվել է և ժողովրդի հիշողության մեջ ամրագրվել առասպելներով, լեգենդներով և հետաքրքիր պատմություններով։ Այդ հայրենի հողը ՝ հայրենիքը, պաշտպանելը դարձել է յուրաքանչյուր մարդու սրբազան պարտքը և պատվավոր իրավունքը։ Հայկական լեռնաշխարհը ունի գերազանցապես լեռնային տեղանք։ Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ։ Կան նաև դաշտեր, հովիտներ ու սարահարթեր։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են Լեռնային երկիր, կամ Լեռնային կղզի: Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները ՝ Սոմխեթի։ Հայկական Լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս-արևմուտքում ՝ Պոնտոսի լեռներին։ Հյուսիսում Կուր գետն է, արևելքում ՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում ՝ Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է Միջնաշխարհ։ Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է, որը հայտնի է նաև Մասիս անունով։ Այն ծովի մակարդակից բարձր է 5165 մ, իսկ Փոքր Արարատը կամ Սիսն ունի 3925 մ բարձրություն։ Ըստ Աստվածաշնչի ՝ Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին ՝ հայերի համար համարվում է սրբազան լեռ։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում ՝ Արարատից անմիջապես արևմուտք, երկար ձգվում են միմյանց կպած, կարծես հայկական հինավուրց քոչարի պարը բռնած են բազմաթիվ լեռնագագաթներ, այդ իսկ պատճառով լեռնաշղթան ստացել է Հայկական պար անունը։ ՀՀ տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է, որն ունի 4096 մ բարձրություն։ Արագածի գագաթին է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կանթեղը։ Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային հանգած գագաթներ են: Կա մի գագաթ ՝ Թոնդուրեկը, որն այսօր գործող է։ Մեր հայրենի տարածաշրջանը շարունակում է մնալ ակտիվ երկրաշարժային գոտի։Հայկական լեռնաշխարհի բնության առանձնահատկություններից է նաև բազմաթիվ մեծ ու փոքր գետերի առկայությունը։ Հայաստանից են սկզբնավորվում մի քանի հայտնի գետեր ՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Հայկական գետերը թափվում են Սև և Կասպից ծովերը և Պարսից ծոցը։ Արաքսը, որը հնում կոչվել է Երասխ այն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, համարվում է հայոց մայր գետը։ Աստվածաշնչի համաձայն ՝ դրախտը եղել է Եփրատի ու Տիգրիսի ակունքներում։ Եփրատի արևելյան ճյուղի ՝ Արածնիի ջրերում 301թ. Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։ Կան երեք խոշոր լճեր ՝ Սևանը, Վանը և Ուրմիան։ Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916 մ։ Խորհրդային Հայաստանում ջրի անխնա օգտագործման պատճառով լճի մակարդակն իջել է 20 մետրով։ Վանա լիճը հնում հայտնի է եղել Բզնունյաց ծով անունով։ Հայտնի է նաև Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս.Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է տառեխ ձկնատեսակը։ Ամենամեծ լիճը Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։ Հայտնի է նաև Փարվանա լիճը։


2. Ներկայացրե՛ք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի օրոք /բլոգային աշխատանք/․

Արգիշտի 1-ինի օրոք

Արգիշի 1-ի օրոք Վանի տերությունը հասավ աննախադեպ հաջողությունների: Նրա թագավորությունն ընդգրկում էր Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախք գավառն ընկած տարածքը, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև Մելիտեա և Թաբալ երկրները, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը: Արգիշտի 1-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան: Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը: Արգիշտի 1-ը հիմնեց նոր բնակավայրներ: Դրանցից նշանավոր էր Էրեբունին, որը դարձավ ՀՀ մայրաքաղաք Երևանի հիմքը: Ամփոփելով Արգիշտի 1-ի աշխարհակլության մասին՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց: Նրա կառավարության օրոք մեծ դրական փոփոխություններ են եղել:

Սարդուրի 2-րդի օրոք

Սարդուրի 2-րդի օրոք հաջողությունները շարունակվում են նույնպես: Նրա գահակլման ժամանակաշրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը: Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը: Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին. առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը հիշատակում է Սարդուրի 2-ը: Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա: Սարդուրի 2-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը: Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն: Սարդուրի 2-ի օրոք Վանի տերությունը դարձել է Առաջավոր Ասիայի հզորագույն ուժերից մեկը:

Հայաստանի հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը․


Դեկտեմբերի 11-15

Թեմա 14․ Հայաստանի հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը․
ա/ ՀՀ ամրապնդման գործընթացը /էջ 144-147/
բ/ ՀՀ հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը /էջ 155-161/
գ/ Հանրապետության միջազգային դրությունը /էջ 162-166/-բանավոր, էլ․ դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․


Թեմա 15․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը
ա/ Հանրապետությունը անկախության և պատերազմի տարիներին
բ/ Հանրապետության ներքին դրությունը
գ/ 2020-ի Արցախյան պատերազմը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 168-177, նաև այլ աղբյուրներ/․
Լրացուցիչ նյութ՝
Երրորդ հանրապետության հիմնարար դասերը․Ռուբեն Կարապետյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Առաջադրանք․
1․ Միջազգային ի՞նչ կառույցների անդամ է ՀՀ-ը։ Թվարկե՛ք։

ՄԱԿ-Միացյալ Ազգերի Կազմակերպություն, Եվրո-խորհուրդ, ԱՊՀ-Անկախ Պետությունների Համագործակցություն, ՀԱՊԿ-Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպություն, ԵՏՄ-Եվրասիական Տնտեսական Միություն։

2․ Հակիրճ նկարագրե՛ք ՀՀ-ի հարաբերությունները հարևան երկրների հետ։

Իրան՝ բարիդրացիական, տնտեսական համագործակցություններ։
Թուրքիա, Ադրբեջան՝ թշնամական, ոչ քաղաքական և ոչ տնտեսական համագործակցություն։
Վրաստան՝ բարիդրացիական, տնտեսական համագործակցություններ։

3․ Ձեր կարծիքով, որո՞նք են 2020-ի Արցախյան պատերազմի պարտության և 2023-ին Արցախը կորցնելու հիմնական պատճառները /բլոգային աշխատանք/․

Դ-Տ-Թ-ի ուղղագրություն

ա.աղոտ,աղոթք,անոտ,անօդ,արդուկ,հարթուկ,բրդել,բրթել,խրտնել,խրթին,խրտվիլակ,խայթել,խայտալ,խորդուբորդ,խորթություն,խորտկարան,խորդենի,երդվել,երթևեկություն,կարմրախայտ,խայտ,խայտաբղետ,որդ,որթ,երդիկ,երթուղի,զվարթ,զարդ,Զվարթնոց,գիրդ,բիրտ,գրտնակել,անդամ,անդամալույծ,բաղդատել,բաղդատ,որդի,որթատունկ,որդան կարմիր,կորնթարդ,ակնթարթ,արթուն,արդուզարդ,հարդագողի ճանապարհ,հարթավայր,փտել,փթել,տոթդանցք,օթևան,հրանոթ,հօդս ցնդել,այդ (ցուցական դերանուն),այտ (թուշ),այդտեղ,այտուցվել,գթալ (խղճալ),գդալ,

Test

Translate the following sentences, using passive voice:

1. Եգիպտական ​​բուրգերը (pyramid) կառուցվել են հազարավոր տարիներ առաջ։

The Egyptian pyramids were built thousands of years ago.


2. Աշխատանքը կավարտվի հաջորդ շաբաթ։

The work will be finished next week.


3.Ուրբաթ օրը մեզ  Սուրբ Երրորդություն եկեղեցու կանգառից (Holy Trinity Church bus stop) կվերցնեն (pick up) և ավտոբուսով կտանեն Արատես դպրական կենտրոն (Arates Schooling Center):

On Friday, we will be picked up from the Holy Trinity Church bus stop and taken to Arates Schooling Center by bus.


4. Քեզ կասեն, թե երբ կարող ես ներս մտնել քննասենյակ:

You will be told when you can enter the exam room.


5.Մեզ թույլ չտվեցին օգտվել բառարանից (dictionary) մեր նախորդ քննության ժամանակ:

We were not allowed to use a dictionary during our previous exam.


6.Այդ պարը հաճախ է բեմադրվում (stage) մեր դպրոցի մարմարյա սրահում:

This dance is often staged in the marble hall of our school.


7. Ամեն տարի մի շարք մրցանակներ (award) են հանձնվում լավագույն սովորողներին:

Every year, a number of awards are presented to the best students.


8. Պիցան սա՞ռն էր, երբ այն առաքվեց:

Was the pizza cold when it was delivered?


9. Երբ մարդկանց ձերբակալում են, նրանց տանում են ոստիկանական բաժանմունք:

When people are arrested, they are taken to the police station.


10. Նրա հեռախոսը մի ամիս առաջ  գողացան իր ուսապարկից:

His phone was stolen from his backpack a month ago.

Make these sentences passive

1. The lightning killed him.

He was killed by the lightning.

2. The doctor cures patients.

Patients are cured by the doctor.


3. The criminal robbed the bank.

The bank was robbed by criminal.


4. They stole my bike.

My bike was stolen by them.


5. She feeds the cats.

The cats are fed by her.

Լույսի անդրադարձման օրենքը։

Լույսը ընկնելով մարդու աչքի մեջ առաջացնում է տեսողական զգացողություն, որի հետևանքով մենք տեսնում ենք լույսի աղբյուրը և բոլոր այն մարմիններն ու մակերևույթները, որոնք անդրադարձնում են իրենց վրա ընկնող լուսային ճառագայթները: Լավ անդրադարձնող մակերևույթ է հայելին: 

Այն կարող է անդրադարձնել լուսային էներգիայի մոտ 90%-ը:

Լույսի անդրադարձումը ենթարկվում է որոշակի օրենքի, որը հայտնագործել է Հին Հունաստանի գիտնական Էվկլիդեսը:

 Այս օրենքը սահմանելու համար հարմար է օգտվել օպտիկական սկավառակ կոչվող սարքից:

Օպտիկական սկավառակում լույսի աղբյուր է ծառայում փոքրիկ լամպը, որը գտնվում է շարժական լուսարարի ներսում:

Լուսարարից դուրս եկող լույսի նեղ փունջը՝ AO լույսի ճառագայթը, տարածվում է սկավառակի մակերևույթին և նրա մասնիկների կողմից ցրվելով դառնում է տեսանելի:

Սկավառակի կենտրոնում տեղադրված հարթ հայելուց AO ճառագայթը անդրադառնում է և սկավառակի վրա առաջացնում OBանդրադարձած ճառագայթ:

Ստացված պատկերը վկայում է այն մասին, որ AO ճառագայթը, հայելու հարթությանը տարված OC ուղղահայացը և OB անդրադարձած ճառագայթը գտնվում են միևնույն՝անկման հարթության մեջ:

Ընկնող ճառագայթի և անդրադարձնող մակերևույթին տարված ուղղահայացի միջև կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն՝ α (ալֆա):

Անդրադարձած ճառագայթի և անդրադարձնող մակերևույթին տարված ուղղահայացի միջև կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն՝  ՝γ (գամմա):Տեղափոխելով լույսի աղբյուրը սկավառակի եզրով կարող ենք համոզվել.

Անդրադարձած ճառագայթն ընկած է անկման հարթության վրա, ընդ որում անկման անկյունը հավասար է անդրադարձման անկյանը՝ α=γ : 

Փորձնական տվյալների վրա հիմնված այս օրենքը կոչվում է անդրադարձման օրենք:

Նկատենք նաև, որ եթե փորձում լույսի ճառագայթը ընկնի անդրադարձնող մակերևույթի վրա BO ուղղությամբ, ապա անդրադառնալուց հետո այն կանցնի OA ուղղությամբ: Այս հատկությունը կոչվում է լուսային ճառագայթների շրջելիություն:

Հարթ հայելի:

Առօրյա կյանքում մեծ կիրառություն ունեն հարթ, անդրադարձնող մակերևույթները, որոնց անվանում ենք հարթ հայելի:

Երբ առարկան գտնվում է հայելու առաջ, ապա թվում է, թե հայելու հետևում նույնպիսի առարկա է գտնվում: Այն ինչ մենք տեսնում ենք հայելում, կոչվում է առարկայի պատկեր

Հասկանալու համար, թե ինչպես է առաջանում առարկայի պատկերը հարթ հայելիում, հետևենք հայելու դիմաց տեղադրված S լույսի կետային աղբյուրից դուրս եկող SO1 և SO2 ճառագայթներին: Այդ ճառագայթները հասնելով հարթ հայելուն՝ նրանից կանդրադառնան համաձայն անդրադարձման օրենքի, այսինքն նույն անկյան տակ, ինչ անկյան տակ որ ընկնում է հարթ հայելու վրա:

Անդրադարձումից հետո ճառագայթները տարամիտող փնջով ընկնում են դիտողի աչքի մեջ: Դիտորդը լույսի աղբյուրը կտեսնի այն կետում, որ կետում կհատվեն այդ տարամիտող ճառագայթների մտովի շարունակությունները (կետագծերով նշված), այսինքն S1 կետում:

Այդ կետն էլ՝ S1-ը, հենց S կետային աղբյուրի պատկերն է հարթ հայելում:

S1 պատկերը կոչվում է կեղծ, քանի որ ստացվում է ոչ թե լույսի իրական ճառագայթների այլ դրանց երևակայական շարունակությունների հատումից:

Այսպիսով, հարթ հայելում պատկերը միշտ կեղծ է լինում: 

Օգտվելով եռանկյունների հավասարության հայտանիշներից կարելի է ապացուցել, որ S1O=SO

Սա նշանակում է. հարթ հայելում պատկերն նրանից գտնվում է նույն հեռավորության վրա, ինչ հեռավորության վրա նրա դիմաց գտնվում է լույսի աղբյուր:

Կատարելով փորձ հարթ թափանցիք ապակու, վառվող և հանգած մոմերով: Փորձով կարելի է համոզվել, որ վառվող մոմի պատկերը այդ՝ մասամբ անդրադարձնող ապակու մյուս կողմում կեղծ է, քանի որ, եթե պատկերի երևացող բոցի վրա թղթի կտոր պահենք այն չի այրվի:

Կատարելով համապատասխան չափումներ քանոնով կարելի է համոզվել, որ վառվող մոմը և նրա կեղծ պատկերը ապակուց գտնվում են նույն հեռավորության վրա:

Փորձը ցույց է տալիս նաև, որ մոմի պատկերի բարձրությունը հավասար է իրական մոմի բարձրությանը;

Արդյունքները ամփոփելով կարելի ասել, որ հարթ հայելում առարկաների պատկերները միշտ լինում են.

Ուշադրություն

1. կեղծ

2. ուղիղ (չշրջված)

3. չափերով հավասար առարկայի

4. հայելուց նույն հեռավորության վրա, ինչ հեռավորության վրա նրա դիմաց տեղադրված  է առարկան:

Այլ կերպ ասած՝ հարթ հայելում առարկայի պատկերը համաչափ է առարկային հայլելու հարթության նկատմամբ:

Սակայն հայելում առարկայի պատկերի և առարկայի միջև կան նկատվող տարբերություններ: Հայելային անդրադարձումը միշտ աջը ձախ է փոխում և հակառակը:

Այդ պատճառով հնարավոր չէ հայելում կարդալ տեքստերը:

Հայելին ունի մեծ կիրառություններ կենցաղում, տարբեր օպտիկական սարքերում: Այդպիսի հայտնի սարքերից է պերիսկոպը, որը կիրառվում է տանկերից, սուզանավերից, խրամատներից, տարբեր թաքստոցներից նայելու համար: 

Լույս։ Լույսի տարածումը համասեռ միջավայրում

1.Ի՞նչ է լույսը։
Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 17-րդ դարում: Ըստ Նյուտոնի.Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով: Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը: Ըստ Հյուգենսի. Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:

2.Թվարկեք աչքով չընկալվող էլեկտրամագնիսական ճառագայթումների տեսակները։ Ինչո՞վ  են դրանք տարբերվում տեսանելի ճառագայթումից։
Չեն ընկալվում ենթակարմիր, անդրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթները։ Նրանց հաճախությունը ավելի բարձրկամ ցածր է այն հաճախությունից, որը մարդու աչքը կարող է ընկալել։

3.Ինչու՞ ամսվա տարբեր օրերին Լուսինը երկնքում տարբեր կերպ երևում՝ երբեմն բարակ մահիկի, իսկ երբեմն էլ՝ պայծառ սկավառակի տեսքով;
Դա տեղի է ունենում երկրի արեգակի նկատմամբ անընդհատ տեղաշարժի պատճառով։

4.Ինչպե՞ս է կոչվում ֆիզիկայի այն բաժինը, որը զբաղվում է լուսային երևույթների ուսումնասիրությամբ։
Oպտիկա